Տիկնայք և պարոնայք, դուք միշտ էլ ՖԵՅՔ եք եղել… բայց գոնե մի քիչ ամոթ ունեցեք. Կարեն Քոչարյանը՝ «քաղհասարակությանը»
- 5 hours ago
- 1 min read

«Ես պատկերացնում եմ, որ եթե նախկինում որևէ պաշտոնյա (էլ չեմ ասում առաջին դեմք) հասարակական վայրում փորձեր նման տոնով և նման բառապաշարով խոսեր քաղաքացու հետ, «քաղհասարակություն» կոչված հայտնի դեմքերն ու «իրավապաշտպանները» իիիիիինչ ոռնոց կբարձրացնեին և ինչ զեկույցներ կգրեին եվրոպական ատյաններ»,-գրել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ անդրադառնալով նախօրեին Երևանի մետրոպոլիտենում տեղի ուենացածին, երբ Նիկոլ Փաշինյանը մատ էր թափ տվել և բղավել 1993թ․ Արցախյան ազատամարտում զոհված դաշտային հրամանատար Մերուժան Մոսիյանի դստեր՝ Արմինե Մոսիյանի վրա։
Նա շարունակել է. «Տիկնայք և պարոնայք, դուք միշտ էլ ՖԵՅՔ եք եղել… բայց գոնե մի քիչ ամոթ ունեցեք…
Միանգամից ասեմ, որ թեթևակի «մլավոցները» ոչ մեկին պետք չեն
Դուք նույնքան պատասխանատու եք այսօրվա ատելության մթնոլորտի համար… միգուցե ավելի շատ… Ի դեպ, դուք բոլորդ շատ ավելի զզվելի եք, քան ձեր «հերոսը»»։




















