top of page

Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանիի հայտարարությունը «մտացածին» Հայերի ցեղաuպանnւթյան մասին

  • 19 hours ago
  • 1 min read

Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանիի հայտարարությունը «մտացածին» (չակերտները-Tert.am) հայերի ցեղասպանության մասին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Այխան Հաջիզադեն նշել է, որ հասարակական գործիչները պետք է իրենց պատասխանատու պահեն, զերծ մնան ապատեղեկատվություն տարածելուց և քաղաքականապես դրդապատճառված ու պատմականորեն կեղծ հայտարարություններով պառակտումը խորացնելու փոխարեն՝ նպաստեն հաշտեցմանը։

«Մենք մերժում ենք Ձեր սադրիչ հայտարարությունը։ Նման արտահայտությունները վկայում են «տարածաշրջանի պատմության և իրողությունների անբավարար ըմբռնման մասին և խեղաթյուրում են փաստերը քաղաքական նպատակներով»(չակերտները-Tert.am)։ 2020 թվականին Ադրբեջանը գործել է իր «միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքների սահմաններում՝ միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի համաձայն»(չակերտները-Tert.am

2023 թվականին իրականացված հակաահաբեկչական միջոցառումներն «ավարտվեցին 30 տարվա ապօրինի օկուպացիայից հետո Ադրբեջանի սահմանադրական կարգի վերականգնմամբ»(չակերտները-Tert.am)։ Տեղահանման մասին պնդումներն անտեսում են այն փաստը, որ հայ բնակիչներին առաջարկվել է վերաինտեգրում, լիակատար իրավահավասարություն և անվտանգության երաշխիքներ։

Առանձնահատուկ մտահոգություն է առաջացնում այն, որ ընտրված պաշտոնյան, անտեսելով «օկուպացիայի ժամանակաշրջանում հարյուր հազարավոր ադրբեջանցիների դեմ իրականացված էթնիկ զտումներն ու զանգվածային սպանությունները, ինչպես նաև մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացումը»(չակերտները-Tert.am), առաջ է մղում միակողմանի նարատիվներ։ Նման անպատասխանատու հայտարարություններն անընդունելի են և պետք է անհապաղ հեռացվեն»,- նշել է ԱԳՆ ներկայացուցիչը։

Նշենք, որ Զոհրան Մամդանին իր խոսքում դատապարտել է 2020 թվականին ադրբեջանա-թուրքական զորքերի հարձակումը Արցախի վրա՝ նշելով, որ դա 1915 թվականի Հայերի ցեղասպանության շարունակումն է։

 
 
1/3504
bottom of page