top of page

Բարձր ենք գնահատում բարեկամ Լեհաստանի զորակցությունն ու գործնական աջակցությունը Հայաստանի եվրոպական ինտեգրմանը. Փաշինյանը՝ Տուսկին

  • 1 hour ago
  • 1 min read

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկին ազգային տոնի՝ Սահմանադրության օրվա առթիվ: 

«Ջերմորեն շնորհավորում եմ Լեհաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առիթով` մաղթելով Ձեզ ամենայն բարիք, իսկ Լեհաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում։

Հայաստանը մեծապես հետաքրքրված է Լեհաստանի հետ առավել ամրապնդելու ժողովրդավարական ընդհանուր արժեքների և փոխվստահության վրա հիմնված բարեկամական հարաբերություններն ու դրանք բարձրացնելու որակական նոր մակարդակի:

Հավատացած եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ ոչ միայն կկարողանանք զարգացնել մեր փոխշահավետ համագործակցությունը երկկողմ ու բազմակողմ հարթակներում, այլև բացահայտել նոր ուղղություններ և ոլորտներ, որոնք թույլ կտան հարստացնել մեր բազմաբովանդակ օրակագը՝ ի նպաստ երկու երկրների բարօրության:

Բարձր ենք գնահատում բարեկամ Լեհաստանի զորակցությունն ու գործնական աջակցությունը Հայաստանի եվրոպական ինտեգրմանը` որպես Եվրոպական միությունում Հայաստանի կարևոր գործընկերոջ»:

 
 
1/3521
bottom of page