top of page

Միշուստինը բանակցություններ կվարի Փաշինյանի հետ Եկատերինբուրգում

  • 1 hour ago
  • 1 min read

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը երկուշաբթի բանակցություններ կվարի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հանդիպումը կկայանա Եկատերինբուրգում։ Այս մասին հայտնել են Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունից։

Երկուշաբթի Ռուսաստանի և Հայաստանի վարչապետները կմասնակցեն Սվերդլովսկի մարզի մայրաքաղաքում անցկացվող «Իննոպրոմ» XVI միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին։

Ուղևորությունը Եկատերինբուրգ կդառնա Փաշինյանի առաջին այցը Ռուսաստան՝ Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո։

Չորեքշաբթի՝ հուլիսի 1-ին, Միշուստինն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են ռուս-հայկական փոխգործակցության արդիական հարցերը առևտրատնտեսական, գիտատեխնոլոգիական և մշակութային-հումանիտար ոլորտներում։

«Իննոպրոմ» միջազգային ցուցահանդեսը կանցկացվի Եկատերինբուրգում հուլիսի 6-9-ը։ 

 
 
1/3658
bottom of page