top of page

Վերջնական գործարքի շուրջ բանակցությունները չեն սկսվի, եթե uպառնալիքները շարունակվեն. Արաղչի

  • 3 hours ago
  • 1 min read

Վերջնական գործարքի շուրջ բանակցությունները չեն սկսվի, եթե սպառնալիքները շարունակվեն: Այս մասին X-ի իր էջում գրել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:

«Միլիոնավոր հպարտ իրանցիներ միասնաբար հավաքվել են՝ հարգանքի տուրք մատուցելու Մեծ Այաթոլլա Խամենեիին և նրա ժառանգությանը։ Ո՛չ նրանց, ո՛չ էլ մեր քաջարի զինված ուժերին հնարավոր չէ շեղել որևէ սպառնալիքով։

Փոխըմբռնման հուշագրի 13-րդ կետը հստակ է. վերջնական գործարքի շուրջ բանակցությունները չեն սկսվի, եթե սպառնալիքները շարունակվեն. հարգե՛ք ձեր ստորագրությունը»,- գրել է Արաղչին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ կա՛մ կկնքվի համաձայնագիր, կա՛մ ԱՄՆ-ը կավարտի իր սկսած գործը:

«Մենք կամ կկնքենք համաձայնագիր, կամ կավարտենք սա, լա՞վ։ Եվ սրան վերջ տալը դժվար չի լինի։ Ես նախընտրում եմ համաձայնագիր կնքել, քանի որ չեմ ուզում ազդել 91 միլիոն մարդու շահերի վրա։ Մենք կարող ենք մեկ ժամում ոչնչացնել նրանց կամուրջները»,- ասել է Թրամփը:

 
 
1/3662
bottom of page