Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին բшխվել են «Opel»-ը և «Lixiang»-ը, վերջինն էլ բшխվել է ծառին
- 2 hours ago
- 1 min read

Այսօր՝ ապրիլի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13:40-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին, դեպի Երևան ընթանալիս, բախվել են «Opel» և «Lixiang» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։
Բախման հետևանքով «Lixiang»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին։ Բարեբախտաբար չի կողաշրջվել և չի հայտնվել ձորակում։




















