top of page

Փաշինյանի հեռացող իշխանությունը անցնում է բոլոր կարմիր գծերը․ Ղահրամանյան

  • 3 minutes ago
  • 1 min read

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը գրում է․

«Փաշինյանի հեռացող իշխանությունը անցնում է բոլոր կարմիր գծերը։ Այսօր Մասիսում մեր երիտասարդների հետ տեղի ունեցածը ևս մեկ անգամ փաստում է, որ փողոցում կանանց քաշքշող, մանկահասակ երեխայի ներկայությամբ երիտասարդ կնոջ վրա բղավող Փաշինյանի վարքագիծը վտագավոր է և տարածվում ու ընդօրինակվում է իր կողմնակիցների շրջանում։

Փաշինյանի ռեժիմը գործում է Բաքվի ռեժիմի ձեռագրով` ֆիզիկական բռնության է ենթարկում այլախոհներին, կանանց, երիտասարդ աղջիկներին։ Այս ամենը պետք է ստանա պատշաճ իրավական գնահատական, խուլիգանները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ։

Տեղի ունեցածը ևս մեկ անգամ վերահաստատում է , որ Նիկոլ Փաշինյանի հեռացումը օրվա հրամայականն է։

Մենք հետապնդումներից չենք վախենում։ Ալիևից վախեցած այս մարդը փորձում է ուժեղ ձևանալ երկրի ներսում, բայց ամեն ինչ կավարտվի 5 օրից»։

 
 
1/3594
bottom of page