top of page

Տիկնիզյանի գործակալը մեկնաբանել է «Օլիմպիակոս» հնարավոր տեղափոխությունը

  • 48 minutes ago
  • 1 min read

«Այո՛, մեծ հավանականություն կա», - ասել է «Ցրվենա Զվեզդա»-ի ֆուտբոլիստ, Հայաստանի ազգային հավականի պաշտպան Նաիր Տիկնիզյանի գործակալ Ալեքսանդր Կլյուևը՝ euro-football.ru-ին մեկնաբանելով տարածված տեղեկատվությունը, որ ֆուտբոլիստը հնարավոր է տեղափոխվի հունական «Օլիմպիակոս» ակումբ:

Ավելի վաղ sport24.gr-ն գրել էր, որ «Օլիմպիակոսը» շտապում է ձեռք բերել այնպիսի խաղացողների, որոնք կփոխեն թիմի կերպարը։ Նրանց թվում է Նաիրի Տիկնիզյանը։ 

Նաիր Տիկնիզյանը «Լոկոմոտիվից» տեղափոխվել է «Ցրվենա Զվեզդա» 2025 թվականի հուլիսին։ Նա սերբական ակումբի կազմում անցկացրել է 54 խաղ, խփել մեկ գոլ և կատարել յոթ գոլային փոխանցում։ Transfermarkt-ի տվյալներով՝ հայ ձախ պաշտպանի տրանսֆերային արժեքը կազմում է 7 միլիոն եվրո։

Ավելի վաղ լրատվամիջոցներում լուրեր էին շրջանառվում, որ ֆուտբոլիստը շուտով կմեկնի Հունաստան՝ «Օլիմպիակոսի» հետ պայմանագիր կնքելու համար։

 
 
1/3732
bottom of page