Նորատուսցի Ալիկը՝ կրիմինալ նոր սկանդալո՞ւմ
- 3 hours ago
- 1 min read

Երեկ տեղեկություն տարածվեց, որ օգոստոսի 1-ին ֆիզիկական ներգործության դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 19:30-ի սահմաններում, Երևանի Տիչինա փողոցում գտնվող անվադողերի վերանորոգման կետում 5 անձ վիճաբանել է աշխատակցի հետ, քաշքշել նրան և սպառնալիքներ հնչեցրել։
Քրեական ոստիկանության օպերատիվ տեղեկություններով՝ միջադեպին մասնակիցներից մեկը եղել է «Նորատուսցի Ալիկ» մականվամբ Ալիկ Բանդուրյանը։ Դեպքի վերաբերյալ փաստաթղթերը փոխանցվել են Քննչական կոմիտե։
Բանդուրյանի պաշտպան Կարեն Բատիկյանը «Հրապարակ»-ի զրույցում ասաց, որ սուտ ինֆորմացիա է, հարցին, թե կարգավիճակ ունի՞ իր պաշտպանյալն, ասաց` ոչ։




















