Տեղի է ունեցել Հայաստան-ՄԱԿ Կայուն զարգացման համագործակցության 2026-2030 թթ շրջանակային փաստաթղթի Համատեղ համակարգման կոմիտեի առաջին նիստը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն իր բացման խոսքում կարևորել է Շրջանակային փաստաթղթից բխող ծրագրերի իրականացումը՝ հիմնված Հայաստանի կարիքների ու առաջնահերթությունների հիման վրա, ինչպես նաև ծրագրային համագործակցության համակարգումն ու հաշվետվողականությունը: Ընդգծվել է, որ դրանց հաջող իրականացման չափորոշիչ պետք է հանդիսանա ազգային կարողությունների զարգացումը:
Ռոբերտ Աբիսողոմոնյանն առանձնահատուկ կարևորել է ծրագրային համագործակցության շրջանակներում խոցելի բնակչությանը, մասնավորապես փախստականների և սահմանամերձ ու գյուղական համայնքների զարգացման կարիքներին առաջնահերթություն տալը:
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ գերատեսչությունների և ՄԱԿ գործակալությունների ներկայացուցիչները, ովքեր համակարգում են Շրջանակային փաստաթղթի ոլորտային իրականացումը:
Քննարկումների ընթացքում գնահատվել է փաստաթղթի ընդունումից ի վեր գրանցված առաջընթացը և նախանշվել են առաջիկա ամիսների գերակայությունները՝ դրանք համադրելով ՀՀ կառավարության 2026-2031թթ. ծրագրի հետ:




















