top of page

«Georg X» անունով իշխանամետ բլոգերը այսօր ձերբակալվել է, ապա ազատ է արձակվել

8 hours ago
1 min read
«Georg X» անունով հանդես եկող իշխանամետ բլոգեր Գեորգի Թարջումանյանը, այսօր ձերբակալվել է, ապա ազատ է արձակվել։
«Georg X» անունով հանդես եկող իշխանամետ բլոգեր Գեորգի Թարջումանյանը, այսօր ձերբակալվել է, ապա ազատ է արձակվել։

ՆԳՆ ոստիկանությունից այս առնչությամբ հայտնել են. «Նշված անձը հրավիրվել է Պարեկային ծառայություն, առանց վարորդական իրավունքի վկայականի և առանց համարանիշի տրանսպորտային միջոց վարելու համար կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ Հաղորդում կներկայացվի Քննչական կոմիտե:

Բլոգերին առավոտյան Ավանից էին բերման ենթարկել` առանց համարանիշի մեքենա վարելու համար։ Նա մեքենան վարել է նաև առանց վարորդական իրավունքի։

Հատկանշական է, որ նրան նախկինում ևս մեղադրանք է ներկայացվել ՀՀ Քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածով` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը:

Նույն արարքը կատարելու վերաբերյալ ստացվել էր երկու հաղորդում, մեկը ապրիլի 24–ին, մյուսը՝ օգոստոսի 21–ին, որոնցից մեկով մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։ Բլոգերի նկատմամբ կիրառվել էր երկրից բացակայելու արգելք:


 
 
1/3812
bottom of page