Միջազգային էներգետիկ գործակալությունն առաջարկել է պահուստներից բաց թողնել նավթի պատմական ծավալ՝ Իրանի հակամարտnւթյամբ պայմանավորված գների աճի հետևանքով
- 1 hour ago
- 1 min read

Միջազգային էներգետիկ գործակալությունը առաջարկել է պահուստներից բաց թողնել նավթի՝ իր ողջ պատմության ընթացքում ամենամեծ ծավալը՝ Իրանի հակամարտությամբ պայմանավորված գների աճի հետևանքով, գրում է Wall Street Journal թերթը՝ հղում անելով իրազեկ պաշտոնյաներին։
«Միջազգային էներգետիկ գործակալությունն առաջարկել է իրականացնել նավթի պահուստների ամենախոշոր բացթողումը պատմության մեջ, որպեսզի նվազեցնի հում նավթի գները, որոնք բարձրացել են Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի ժամանակ»,- ասվում է նյութում։
Հրատարակության տվյալներով՝ առաջարկվող ծավալը կգերազանցի 182 միլիոն բարելը, որը կազմակերպության անդամները պահուստներից ուղղել էին 2022 թվականին։ Ինչպես պնդում են աղբյուրները, վերջնական որոշումը կարող է կայացվել չորեքշաբթի օրը, եթե անդամ երկրները միաձայն հավանություն տան նախաձեռնությանը։
Հիշեցնենք, որ Իսրայելի և ԱՄՆ-ի՝ Իրանի հետ հակամարտության պատճառով գրեթե դադարեցվել է նավագնացությունը Հորմուզի նեղուցով, որը Պարսից ծոցի երկրներից համաշխարհային էներգակիրների շուկա մատակարարումների հիմնական երթուղին է։




















