Իրանի դեսպանը Մերձավոր Արևելքի երկրներին կոչ է արել ապահովել տարածաշրջանի անվտանգnւթյունը
- 2 hours ago
- 1 min read

Մերձավոր Արևելքի պետությունների անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանային տերությունները, այլ ոչ թե ԱՄՆ-ը. հայտարարել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։
«Թե՛ արաբական, թե՛ իսլամական պետությունները պետք է հասկանան, գիտակցեն այն փաստը, որ նույնիսկ ամերիկացիները չկարողացան ապահովել իրենց անվտանգությունը։ Արաբական երկրների անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանային երկրները։ Մենք պետք է մշակենք անվտանգության ապահովման տարածաշրջանային մեխանիզմներ»,- ասել է նա՝ ելույթ ունենալով «Ռոսիա սեվոդնյա» միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում։




















