top of page

Բահրեյնում և Սաուդյան Արաբիայում «Ֆորմուլա 1»-ի Գրան պրիի էտապները չեղարկվել են. ապրիլին մրցարշավներ չեն լինի

  • 1 hour ago
  • 1 min read

FIA-ն հայտարարել է, որ ապրիլին Բահրեյնում և Սաուդյան Արաբիայում նախատեսված «Ֆորմուլա 1»-ի երկու Գրան պրիի մրցարշավները պաշտոնապես չեղարկվել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի պատճառով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մամուլի ծառայությունը հայտարարել է, որ քննարկվել են մի քանի այլընտրանքային տարբերակներ, բայց, ի վերջո, որոշվել է ապրիլին որևէ փոխարինող մրցարշավ չանցկացնել։

«Ֆորմուլա 2»-ի, «Ֆորմուլա 3»-ի ու F1 Academy-ի մրցարշավները նույնպես չեղարկվել են։

Չեղարկման որոշումը կայացվել է FIA-ի և համապատասխան կազմակերպիչների խորհրդակցության արդյունքում։ «Բահրեյնը և Սաուդյան Արաբիան չափազանց կարևոր են մեր մրցարշավային մրցաշրջանի էկոհամակարգի համար, և ես անհամբեր սպասում եմ որքան հնարավոր է շուտ երկու երկրներ վերադառնալուն», - ասել է FIA-ի նախագահ Մոհամմեդ բին Սուլայեմը։

Մրցաշրջանի համար նախատեսված 24 մրցարշավներից 22-ը կկայանան։ Գրան պրիի մրցարշավը կանցկացվի Ճապոնիայում մարտի 27-ից 29-ը, իսկ հաջորդ փուլը՝ չեղարկված ապրիլյան մրցարշավներից հետո, կկայանա Մայամիում մայիսի 3-ին։

 
 
1/3406
bottom of page