top of page

Բայրամովը և Արաղչին մտքեր են փոխանակել տարածաշրջանում ռшզմական լարվածության նվազեցման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ

  • 2 hours ago
  • 1 min read

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ։

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային իրավիճակը։

Կողմերը նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանում ռազմական լարվածության նվազեցման ուղղությամբ հնարավոր քայլերի վերաբերյալ։ Բայրամովը կրկին շեշտել է ադրբեջանական կողմի սպասումները՝ կապված Իրանի տարածքից Նախիջևանի վրա իրականացված անօդաչու թռչող սարքերի հարձակումների փաստերով հետաքննության ավարտի հետ։ Կողմերը նաև կարծիքներ են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող երկկողմ հարցերի շուրջ։

 
 
1/3426
bottom of page