top of page

Իրանի դեմ գnրծողության սկզբից ի վեր մոտ 290 ԱՄՆ զինվորական է վիրավnրվել

  • 5 hours ago
  • 1 min read

Իրանի դեմ ամերիկա-իսրայելական գործողության ընթացքում մոտ 290 ԱՄՆ զինծառայող վիրավորում է ստացել։ Այս մասին հայտնել է CNNհեռուստաընկերությունը՝ հղում անելով ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ներկայացուցչին։

Նրա տվյալներով՝ հակամարտության ընթացքում տուժած 290 զինվորականներից 255-ը վերադարձել են ծառայության, իսկ 10 ամերիկացի զինծառայող ստացել է ծանր վիրավորում։ Ավելի վաղ հաղորդվում էր մարտական գործողությունների ընթացքում 200 վիրավորի և 13 զոհի մասին։

Այս շաբաթ ավելի վաղ Իրանի զինված ուժերի «Հաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի ներկայացուցիչ Էբրահիմ Զոլֆաղարին հայտարարել էր, որ ԱՄՆ զինված ուժերը թաքցնում են Իրանի դեմ ագրեսիայի ընթացքում զոհվածների և վիրավորների իրական թիվը։

 
 
1/3431
bottom of page