top of page

Viva. Oracle-ի հետ գործընկերությունը՝ նոր հնարավորություն գործարար հատվածի համար

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 1 day ago
  • 1 min read
ree

Viva-ն հայտարարում է աշխարհահռչակ Oracleընկերության հետ համագործակցության մեկնարկի մասին։ Լինելով Oracle-ի պաշտոնական գործընկերը Հայաստանում՝ Viva-ն գործարար հատվածին կտրամադրի Oracle-ի կողմից մշակված ժամանակակից տեխնոլոգիական լուծումներ և ամպային ծառայություններ։

Գործընկերության շնորհիվ  Viva-ն նպատակ ունի Oracle-ի նորագույն տեխնոլոգիաներն էլ ավելի հասանելի դարձնելու հայկական ընկերությունների համար՝ բարձրացնելով դրանց աշխատանքի արդյունավետության, որակի և տվյալների անվտանգության մակարդակը։

«Գործակցելով աշխարհի ամենահեղինակավոր տեխնոլոգիական ընկերություններից մեկի՝ Oracle-ի հետ, Հայաստանի հեռահաղորդակցության ու թվային լուծումների առաջատար Viva-ն հերթական կարևոր քայլն է կատարում B2B ոլորտում՝   ընդլայնելով ձեռնարկություններին առաջարկվող՝ ՏՏ լուծումների շրջանակը։ Այս նախաձեռնությունը կարևոր քայլ է՝ նորարարությունների, դիվերսիֆիկացման և առաջադեմ տեխնոլոգիական լուծումների  ռազմավարության իրականացման ուղղությամբ, որը կնպաստի Հայաստանի թվային տնտեսության հետագա հզորացմանը»,- ասել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։

Oracle-ի հետ համագործակցությունը Viva-ի գործունեության շարունակական ընդլայնման կարևոր նշաձող է՝ նորարար տեխնոլոգիաների և թվային ծառայությունների ոլորտում։

Ավելի քան չորս տասնամյակ Oracle Corporation-ը ձեռնարկությունների ծրագրային ապահովման և ամպային լուծումների համաշխարհային առաջատար է՝ օգնելով կազմակերպություններին կատարել իրենց աշխատանքն առավել արագ, որակով ու արդյունավետ։ Oracle-ն ապահովում է թվային լուծումների լայն շրջանակ՝ տվյալների բազաներից և բիզնես ծրագրերից մինչև ժամանակակից ամպային ենթակառուցվածքներ:

 

Հարցերի դեպքում

B2B լուծումների մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք https://www.viva.am/business-solutions

1/3138
bottom of page