Վաշինգթոնում Ալիևի թիկնապահները ծեծել են ադրբեջանցի ցուցարարներին
- 18 hours ago
- 1 min read

Վաշինգթոնում Իլհամ Ալիևի անվտանգության աշխատակիցները մարմնական վնաuվածքներ են պատճառել ադրբեջանցի ցուցարարներին։ «Ապազգային արմատական խումբը փորձել է սադրիչ գործողություններ իրականացնել, վիրավորական և ոչ բարոյական արտահայտություններ է հնչեցրել պետության ղեկավարության հասցեին և միաժամանակ փորձել է ներթափանցել պահպանվող տարածք: Միջադեպի ընթացքում նախագահի անվտանգության ծառայությունն ԱՄՆ ոստիկանության հետ համատեղ օպերատիվորեն միջամտել է, իրավիճակը վերահսկողության տակ վերցրել, արմատականներին դուրս բերել տարածքից և կանխել հնարավոր զարգացումները»,- միջադեպն այսպես են մեկնաբանել ադրբեջանական լրատվամիջոցները:




















