Պուտինը անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել
- 7 hours ago
- 1 min read

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ անցկացրել է օպերատիվ խորհրդակցություն, որին մասնակցել է նաև Ժնևում Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններին մասնակցած ռուսական պատվիրակության ղեկավարը։
Պուտինը խնդրել է բանակցությունների մասնակիցներին զեկուցել արդյունքների մասին։
«Պատվիրակությունը գլխավորում էր Վլադիմիր Ռոստիսլավովիչը։ Ես կցանկանայի խոսքը տալ նրան, ապա՝ պաշտպանության նախարարության իմ գործընկերոջը», - ասել է նա։




















