top of page

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան հերքում է մարզիկների քաղաքական աջակցությունը Գյումրիի քաղաքապետին

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 9 hours ago
  • 1 min read
ree

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան բարձր գնահատելով մեր մարզիկների ու մարզիչների տարիներով կառուցած հեղինակությունը, պարտավոր է արձագանքել Գյումրու քաղաքապետարանի հրապարակմանը:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան կոչ է անում զերծ մնալ սամբոյի ազգային հավաքականի անդամների անուններն այս կամ այն քաղաքական շահարկումների առիթ դարձնելուց:  Այս մասին հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։


«Ֆեդերացիան պաշտոնապես հայտարարում է, որ մեր մարզիկների, մարզիչների ու սպորտային գործիչների անունների օգտագործումը՝ որևէ քրեաիրավական գործընթացում ներգրավված անձի պաշտպանությունն ապահովելու նպատակով, լիովին անընդունելի է և վնասում է հայկական սպորտի հեղինակությանը։


Այսպիսի գործողությունները կարող են ստեղծել կեղծ տպավորություն, թե մարզական համայնքը ներգրավված է կամ ներգրավվում է որոշակի անձանց անձնական կամ իրավական խնդիրների լուծման մեջ, ինչը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան կոչ է անում դադարեցնել սամբոյի մարզիկների և մարզիչների անունների որևէ ձևով օգտագործումը քաղաքական, անձնական կամ քրեական նպատակներով»,- ասվում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Գյումրու քաղաքապետարանը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ ճանաչված մարզիկները և մարզիչները իրենց աջակցությունն են հայտնում Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին:

1/3134
bottom of page