Դատարանը Ստեփանակերտի քաղաքապետի և ավագանու հինգ անդամների նկատմամբ կայացրել է արդարացման վերդիկտ
- Armen Sukiasyan

- 3 hours ago
- 1 min read

Դատարանը Ստեփանակերտի քաղաքապետի և ավագանու հինգ անդամների նկատմամբ կայացրել է արդարացման վերդիկտ
«Շուրջ մեկ տարի տևած դատաքննության արդյունքում Երևան քաղաքի առաջին ատյանի քրական դատարանը, նախագահությամբ Դատավոր Դավիթ Բալայանի, Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի և ավագանու հինգ անդամների նկատմամբ կայացրեց արդարացման վերդիկտ։
Հիշեցնեմ, որ քաղաքապետը և ավագանու անդամները ինքնիրավչության հոդվածով մեղադրվում էին այն բանի համար, որ Ստեփանակերտ քաղաքին պատկանող մի քանի ավտոմեքենաներ ավագանու որոշմամբ հանձնել էին դրանք Հայաստանի Հանրապետություն հասցրած անձանց ի սեփականություն»։
Փաստաբան Ռոման Երիցյան




















