top of page

Իրանում բնակելի շենքին hասցված hարվածի հետևանքով առնվազն վեց մարդ է զnհվել

  • 2 hours ago
  • 1 min read

Իրանի արևմուտքում գտնվող Էյվան քաղաքում ԱՄՆ-ի և Իսրայելի իրականացրած հարձակման հետևանքով առնվազն վեց մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է իրանական Fars գործակալությունը՝ հղում անելով տեղական իշխանություններին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։

«Զոհվել են նույն ընտանիքի վեց անդամներ, որոնք բնակվում էին այդ շենքում, այդ թվում՝ վեց ամսական մի երեխա»,- նշված է գործակալության հաղորդագրության մեջ:

Ըստ ստացված տվյալների՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված հարձակումը տեղի է ունեցել շաբաթ առավոտյան։ Թիրախում է հայտնվել Իրանի արևմտյան Իլամ նահանգի Էյվան քաղաքի բնակելի տներից մեկը։

 
 
1/3404
bottom of page