«Ինչո՞ւ նախարարության թեժ գիծը լավ չի աշխատում». քաղաքացին՝ Արսեն Թորոսյանին
- Armen Sukiasyan

- 2 hours ago
- 1 min read

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ ոլորտի բարեփոխումների վերաբերյալ քննարկման ժամանակ պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը հարց ուղղեց նախարար Արսեն Թորոսյանին. «Քաղաքացին խնդրել է, որ հարցն անպայման հնչեցնեմ. ասում է՝ ինչո՞ւ նախարարության թեժ գիծը լավ չի աշխատում»: Նախարարը պատասխանեց. «Որովհետև մենք անցյալ տարի ընդունել ենք 762 878 զանգ, այսինքն՝ էդքան զանգ է մեզ արվել, իսկ մենք կարողացել ենք պատասխանել 386 000-ին, այսինքն՝ չենք կարողանում բոլոր զանգերին ֆիզիկապես պատասխանել: Պատճառներից մեկը՝ որ բավարար քանակով օպերատորներ չունենք, երկրորդ՝ օպերատորները երկար են խոսում, երբեմն ինֆորմացիայի հասանելիություն չունեն, զանգում են, ճշտում, երրորդը՝ լավ հմտություններ չունեն, ինչը փորձում ենք զարգացնել և այլն»: Ըստ Թորոսյանի՝ այժմ ինչ որ չափով բարելավվել է իրավիճակը:




















