top of page

Վենսը գրառում է կատարել Հայոց ցեղասպանության թանգարանի հուշամատյանում

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 14 hours ago
  • 1 min read

Պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսը տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ, այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Ջեյմս Դի Վենսը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով ցեղասպանության զոհերի հիշատակին: ԱՄՆ փոխնախագահը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում: «Հարգելով զոհվածների հիշատակը՝ մենք մեծարում ենք հայ ժողովրդի տոկունությունն ու անսասան ոգին։ Թող ԱՄՆ-ն ​​ու Հայաստանը ձգտեն ապագայի, որտեղ խաղաղություն է և փոխըմբռնում»,- նշել է նա:

 
 
1/3320
bottom of page