Բացահայտվել է բնակարանային գnղության դեպք․ 47-ամյա տղամարդը կալանավորվել է
- Feb 27
- 1 min read

Անցած տարվա դեկտեմբերի 26-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել էր ահազանգ, որ ցերեկը հարմարեցված գործիքով բացել են Բաբաջանյան փողոցի մի բնակարանի դուռ և գողացել գումար ու ոսկեղեն։
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները ստացան տեղեկություն, որ բնակարանային գողությունը կատարել է մայրաքաղաքի Վիլնյուսի փողոցի բնակիչ 47-ամյա մի տղամարդ։




















