«Բարսելոնային» խաղացողներ են առաջարկվել «Մանչեսթեր Սիթիից» և «Չելսիից»
- Armen Sukiasyan

- 3 hours ago
- 1 min read

«Բարսելոնան» կարող է ձմռանը փորձել ձեռք բերել նոր կենտրոնական պաշտպան։ Այս դիրքում «կապտանռնագույնները» կադրային խնդիր ունեն Անդրեաս Քրիստենսենի վնասվածքից հետո, որի ապաքինման համար կպահանջվի մոտ չորս ամիս։
Իսպանական Sport պարբերականի տեղեկություններով՝ մի քանի միջնորդներ և գործակալներ արդեն «Բարսելոնային» առաջարկել են կենտրոնական պաշտպանի դիրքն ամրացնելու երկու թեկնածու։ Կատալոնական ակումբին առաջարկվել են «Մանչեսթեր Սիթիի» նիդերլանդացի պաշտպան Նեթան Ակեի և «Չելսիի» ֆրանսիացի պաշտպան Ակսել Դիսասի ծառայությունները։
Նշվում է, որ «Բարսելոնան» նոր կենտրոնական պաշտպան կգնի միայն այն դեպքում, եթե խաղացողը համապատասխանի Հանս-Դիտեր Ֆլիկի պահանջներին։ 30-ամյա Ակեն գնահատվում է 18 միլիոն եվրո, իսկ 27-ամյա Դիսասին՝ 15 միլիոն եվրո։




















