top of page

Պայթյnւն և հրդեհ՝ Նուբարաշենի աղբավայրում, կան տnւժածներ

  • 9 hours ago
  • 1 min read

Այսօր Ժամը 18:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նուբարաշեն աղբավայրում պայթյուն-հրդեհ է տեղի ունեցել և կան տուժածներ։



Ինչպես հայտնում էShamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ Նշված վայրից 2 հոգի, որոնցից մեկը ծայրահեղ ծանր վիճակում, տեղափոխվել են մեկն Այրվածքաբանության ազգային կենտրոն, մյուսը՝ Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։



Ըստ նախնական տեղեկությունների՝ վիրավորները վառել են աղբավայրի պահակակետի հարևանությամբ գտնվող զուգարանի լույսը, այդ պահին պայթյուն է տեղի ունեցել, հավանաբար, կուտակված գազերի պատճառով։

Վիրավորները աղբավայրի տնօրեն 36-ամյա Սարգիս Խաչատրյանն է և աղբավայրի աշխատակից 54-ամյա Էդիկ Միսակյանը։

 
 
1/3487
bottom of page