top of page

Ծանր հիվանդը, որին տեղափոխում էր վթարի ենթարկված շտապ օգնության մեքենան, մшhшցել է

6 hours ago
1 min read


Վանաձորում վթարի  ենթարկված  շտապօգնության մեքենա երթևեկել է միացված շչակով ու փարոսիկներով, այն ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում։

 ԱՆ Հանրապետական շտապ օգնության ծառայությունից հայտնում են՝ դժբախտաբար, հիվանդը մահացել է հիվանդանոցում։ Վթարի հանգամանքները պարզվում են։

«Հորդորում ենք բոլոր վարորդներին. երբ տեսնում եք միացված փարոսիկներով շտապօգնության մեքենա, զիջեք ճանապարհը։ Այդ պահին այն ինչ-որ մեկի կյանքի համար է շտապում»,-նշում են ծառայությունից։



 
 
1/3877
bottom of page