top of page

Ընդդիմության վրա ճնշումներ գործադրելու ձևերի մասին խոսելը վաղ է, քանի որ հույս ունենք՝ դրան չի հասնի. ՔՊ-ական պատգամավոր

2 hours ago
1 min read

Ընդդիմության վրա ճնշումներ գործադրելու ձևերի մասին խոսելը վաղ է, քանի որ հույս ունենք՝ դրան չի հասնի, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Վոլոդյա Հակոբյանը: 

«Ես հուսով եմ՝ գործը ճնշումներին չի հասնի, ու մեր ընդդիմադիր գործընկերներն իրենց հնչեցրած հարցադրումների պատասխանները ստանալուց հետո կբավարարվեն դրանցով։ Եթե այդքան վստահ են, որ Սահմանադրությունն Ադրբեջանի պարտադրածն է, հայկական օրակարգից չի բխում, որ ՀՀ քաղաքացիները դեմ են քվեարկելու դրան, ի վերջո շանս կտան, որ գնանք ու մեր քաղաքացիներից հարցնենք, թե ինչ դիրքորոշում ունեն Սահմանադրության հետ կապված։ Հետևաբար ժամկետների և ճնշման ձևերի մասին, կարծում եմ, վաղաժամ է խոսելը»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ Փաշինյանն ասել է, որ հանրային ճնշում կգեներացվի ընդդիմության նկատմամբ, եթե դեմ լինեն Սահմանադրության նախագծին: 


 
 
1/3877
bottom of page