Խելագարnւթյան կանխավարկածով չեմ առաջնորդվի, ԵԱՏՄ-ից ՀՀ-ին հանելը հակաիրավական է. Գևորգ Պապոյան
2 hours ago
1 min read

Խելագարության կանխավարկածով չեմ առաջնորդվի, հակաիրավական է: Այս մասին ասել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
«Այն հաշվարկը, որ դրված է, որ այսքան, եթե աճի, այս պրոբլեմը կլինի, դա սխալ է: Այն սահմանփակումները, որոնք, որ մեր նկատմամբ կիրառվել են, եթե անդամ մյուս երկրները խնդիր չտեսնեն դրա հետ, անգամ անդամ երկրները պետք է սպասեն իրենց հերթերին»,- նշել է նա:
«Ես իհարկե չեմ կարող բացառել խելագարության կանխավարկածը, բայց ես չեմ կարող առաջնորդվել խելագարության կանխավարկածով: Այդպիսի բան անելը (նկատի ունի՝ ԵԱՏՄ-ից ՀՀ-ին հանելը: Փակագծերը՝ Tert.am-ի) հակաիրավան է, նման բան աշխարհում գոյություն չունի: Կլինի թեժ քննարկում, որի արդյունքում բայմանավորվածություններ անպայման կլինեն»,-նշել է նա:




















