top of page

Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն

Համաձայն համատեղ պլանի, որն ստորագրվել է Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի պաշտպանության նախարարների միջեւ Աքթաու քաղաքում (Ղազախստան), տեղի է ունեցել խորհրդակցություն «Միասնական-2024» հրամանատարաշտաբային զորավարժությունների նախապատրաստման վերաբերյալ։ Ինչպես տեղեկացրել է APA-ն՝ հղում կատարելով երկրի ՊՆ-ին, խորհրդակցության ժամանակ քննարկվել են մի շարք հարցեր՝ կապված զորավարժությունների նախապատրաստման հետ։

Ընթացիկ տարվա հուլիսին տեղի կունենան լայնծավալ զորավարժություններ Ղազախստանի «Օյմաշա» զորադաշտում, ինչպես նաեւ Կասպից ծովի Թոքմակ հրվանդանում։ Զորավարժությունների շրջանակում զինծառայողները կկատարեն մարտական եւ ուսումնական առաջադրանքեր։

Comments


1/1825
bottom of page