Վինիսիուս Ժունիորն արձագանքել է Նեյմարի՝ «Սանթոս» վերադառնալու լուրերին

Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորը խոսել է «Բարսելոնայի» և ՊՍԺ-ի նախկին հարձակվող Նեյմարի ՝ Բրազիլիայի համար ունեցած կարևորության մասին և գնահատել է նրա՝ «Սանթոս» վերադառնալու հեռանկարները։
«Բրազիլիայի համար կարևոր է Նեյի պես խաղացող ունենալը, հատկապես «Սանթոսի» համար, որը նրա տունն է: Նա, անկասկած, բրազիլացի խաղացող է, ով այնքան լավ խաղաց Բրազիլիայում, իսկ հետո կարողացավ պատմություն կերտել արտասահմանում: Հուսով եմ, որ նա հավասարակշռված որոշում կկայացնի, և նա և իր ողջ ընտանիքը երջանիկ կլինեն»,- Goal-ին ասել է Վինիսիուսը։
Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Նեյմարը «Սանթոսից» «Բարսելոնա» է տեղափոխվել 2013 թվականի ամռանը։ 2023 թվականի օգոստոսին Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալը» բրազիլացու հետ պայմանագիր կնքեց 95 միլիոն եվրոյի դիմաց:
Մերձավոր Արևելքում երկու կիսատ մրցաշրջաններում Նեյմարը բոլոր մրցաշարերում մասնակցել է ընդհանուր 7 հանդիպման՝ խաղադաշտում անցկացնելով 428 րոպե։ Նա ունի մեկ գոլ և երեք գոլային փոխանցում:
Ավելի վաղ «Ալ-Հիլալի» մարզիչ Խորխե Ժեզուսը հարցազրույցներից մեկում ասել էր, որ Նեյմարը չի ընդգրկվի թիմի հայտացուցակում մրցաշրջանի գարնանային հատվածում, քանի որ նա այլևս չի կարող ցուցադրել իր նախկին մակարդակը։ Հաղորդվում էր, որ «Սանթոսը» հետաքրքրված է Նեյմարի վերադարձով այս ձմռանը։