Սիրիայում Ռուսական տան գործունեությունը սառեցվել է
- May 26, 2025
- 1 min read
«Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավար Եվգենի Պրիմակովը ՏԱՍՍ-ին հայտնել է, որ Սիրիայում Ռուսական տան գործունեությունը սառեցված է։
«Ռուսական տան գործունեությունը սառեցվել է հայտնի հանգամանքի ՝ Սիրիայում իշխանության փոփոխության պատճառով։ Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը շարունակում է աշխատանքը Սիրիայում, Ռուսական տանը ոչ մի գործունեություն չի ծավալվում։ Սպասում ենք՝ երբ անվտանգային իրավիճակը թույլ կտա վերադառնալ և վերսկսել աշխատանքը»,- ասել է նա։






















