top of page

Համագործակցություն ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հետ Amio Era բարեգործական ծրագրի շրջանակում

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • Jun 24
  • 1 min read

Ամիօ բանկը և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղըստորագրել են համագործակցության հուշագիր՝Amio Era բարեգործական ծրագրի շրջանակում:

Համագործակցության շրջանակում համալսարանի միջին և բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները հնարավորություն կունենան մասնակցել ծրագրին՝ ստանալով ուսման մեկ տարվա վարձավճարի փոխհատուցում բանկի կողմից:

Հիշեցնենք, որ Ամիօ բանկն արդեն երկրորդ տարին է, որ իրականացնում է Amio Era կրթական բարեգործական ծրագիրը, որի շրջանակում ՀՀ տարբեր բուհերի սոցիալապես խոցելի խմբերի միջին և բարձր առաջադիմությամբ մինչև 50 ուսանողի կտրամադրվի կրթավճար:

Ծրագրի մանրամասները ներկայացված են Amio Era-ի ինստագրամյան էջում և նախագծի պաշտոնական կայքում:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է հուլիսի 15-ը: Մասնակցության հայտը՝ այստեղ:

Amio Era. կրթությունը հնարավորություն է…

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

bottom of page