top of page

ՀՐԱՏԱՊ․ Իրավապահները այցելել են Մայր Աթոռ

  • Jun 27, 2025
  • 1 min read

Իրավապահները այցելել են Մայր Աթոռ, այս մասին Aysor.am-ին հաղորդեց փաստաբան Միհրան Պողոսյանը, ով այս պահին այնտեղ է։

Փաստաբանն ասաց, որ իրավապահները տարածքւմ են, բայց չեն մտել Մայր Աթոռի շենք։

Նրանք հետաքրքրվել են Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանով, ով այսօր Քահանայից ժողովին է մասնակցում։

Նշենք, որ վաղ առավոտյան ոստիկաններն այցելել են Շիրակի թեմի առաջնորդարան, Միքայել Սրբազանը, սակայն, այնտեղ չի եղել։

Քաղաքացիներն այս պահին առաջնորդարանի մոտ են՝ հսկելու շենքը։ Ոստիկանները նրանցից մի քանիսին բերման են ենթարկել։

Հիշեցնենք՝ երեկ Միքայել Սրբազանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել, որը վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասին (Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով)։  

 
 
1/3520
bottom of page