top of page

Ալեն Սիմոնյանն ամուսնալուծվել է

  • Jul 17, 2025
  • 1 min read

Irakanum.am-ի տեղեկություններով`օրերս ամուսնալուծվել են ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և Մարիամ Մարգարյանը։ Նրանք դիմել են Արդարադատության նախարարության ՔԿԱԳ կենտրոն և հայտնել ամուսնալուծվելու իրենց ցանկության մասին։ Եվ, օրենքի համաձայն, նրանց տրվել է մի քանի ամիս ժամանակ, որպեսզի գործընթացն ավարտին հասցվի։

Տեղեկությունը ճշտելու համար կապ հաստատեցինք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ, ով հաստատեց ամուսնալուծվելու մասին լուրը` նշելով, որ շատ է ցավում տեղի ունեցածի համար։

Ալեն Սիմոնյանը նաև հայտնեց, որ այս թեմայով այլևս մեկնաբանություն տալ չի ցանկանում` խնդրելով լրատվամիջոցներին այլևս չանդրադառնալ այս անձնական հարցին։

Մեր տեղեկություններով`Ալեն Սիմոնյանի և Մարիամ Մարգարյանի ամուսնալուծության գործընթացը տեղի է ունեցել փոխադարձ համաձայնությամբ։

 
 
1/3398
bottom of page