Աջապահյանը դատական հայց է ներկայացրել կարգալույծ Ստեփան Ասատրյանի դեմ
- 2 hours ago
- 1 min read

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դատական հայց է ներկայացրել նախկին քահանա, կարգալույծ Ստեփան Ասատրյանի դեմ։
«Դատալեքս» տեղեկատվական համակարգում նշված է, որ ըստ հայցի՝ Աջապահյանը պահանջում է հերքել արատավորող տեղեկությունները։ Նա նաև պահանջ է ներկայացրել գումար բռնագանձելու մասին։
Գործը մակագրվել է Արարատի և Վայոց Ձորի Քաղաքացիական դատարանի դատավոր Էմին Աբգարյանին։
Դատարանը հայցադիմումը կից փաստաթղթերով ետ է վերադարձրել՝ հայցադիմումի մեջ թույլ տրված խախտումները եռօրյա ժամկետում վերացնելու համար։




















