top of page

Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բшխվել են «Lexus LX570»-ը և «Opel»-ը․ կան վիրшվորներ

  • 2 hours ago
  • 1 min read

Երեկ՝ մարտի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 17։45-ի սահմաններում Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 37 կմ հատվածում բախվել են 41-ամյա Արթուր Մ․-ի վարած «Lexus LX570» մակնիշի և 41-ամյա Գրիգոր Ս․-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները։



Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն։



Վթարի փաստով Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և վիրավորների ինքնությունը։

 
 
1/3426
bottom of page