top of page

Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին

22 hours ago
1 min read


Ուկրաինական հարցի շուրջ եռակողմ բանակցություններ են նախատեսված երեքշաբթի օրը Աբու Դաբիում, հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Ռուսաստանի նախագահը Անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է Ռուսաստանից, ԱՄՆ-ից և Ուկրաինայից ներկայացուցիչների մասնակցությամբ Աբու Դաբիում կայանալիք եռակողմ բանակցությունների նախապատրաստումը։



Քննարկմանը մասնակցել են նաև բանակցություններին մեկնող ռուսական պատվիրակության անդամները՝ Վլադիմիր Մեդինսկին, Իգոր Կոստյուկովը, Յուրի Ուշակովը, Միխայիլ Գալուզինը և Սերգեյ Ռյաբկովը։



Պուտինը շնորհակալություն է հայտնել ԱՄԷ-ին՝ ուկրաինական ճգնաժամի կարգավորման գործում հետևողական աջակցության համար։ Բանակցությունները նախատեսված են նոյեմբերի 10-ին։



Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Ռուսաստանում պարենային անվտանգության ապահովման և ամրապնդման հարցերը։

 
 
1/3889
bottom of page