Մոսկվայից Երևան նոր ավտոբուսային երթուղի է գործարկվել
- 6 hours ago
- 1 min read

Մոսկվայից Երևան գործարկվել է նոր ավտոբուսային երթուղի։ Ուղևորությունները կիրականացվեն շաբաթը մեկ անգամ՝ հինգշաբթի օրերին «Կրասնոգվարդեյսկի» միջազգային ավտոկայանից, հայտնում է «Интерфакс»-ը՝ հղում անելով Մոսկվայի տրանսպորտի դեպարտամենտին։
Մոսկվայի փոխքաղաքապետ Մաքսիմ Լիկսուտովի՝ տրանսպորտի հարցերով տեղակալը նշել է, որ նոր միջազգային ուղղության գործարկումը դարձել է Մոսկվայի մետրոպոլիտենի կայարանների զարգացման ծառայության և փոխադրողների համատեղ աշխատանքի արդյունքը։ Այժմ մոսկովյան ավտոկայաններից հասանելի են ավելի քան 170 միջքաղաքային և միջազգային երթուղիներ, իսկ «Կրասնոգվարդեյսկի»-ն Ռուսաստանի մայրաքաղաքի հարավի խոշորագույն տրանսպորտային հանգույցներից մեկն է։




















