Որպես Հայոց Եկեղեցու խոնարհ և նախանձախնդիր սպասավոր՝ ամենայն խստությամբ դատապարտում եմ ուխտադրուժ և նենգադավ Սրբազան Հայրերին․ Ասողիկ աբեղա Կարապետյան
- Armen Sukiasyan

- 55 minutes ago
- 1 min read

«Նրանց հետ հաց եմ կիսել Մայր Աթոռիս սեղանատանը, նրանց հետ ապրել եմ աստվածակառույց Մայր Տաճարիս հովանու ներքո, նրանց հետ աղոթքի եմ կանգնել Տիրոջ Սուրբ Սեղանի առջև՝ ի Քրիստոս սիրո սուրբ ողջույն փոխանակելով:
Հիմա ինչպե՛ս նայեմ նրանց երեսին... Ի խորոց սրտի կաղոթեմ, որ Աստված ողորմի և նրանց մտքին պայծառություն շնորհի՝ անկեղծ զղջմամբ ու արտասուքով գալու և ընկնելու մեր ամենքիս Հոգևոր Հայր և շնորհաց աղբյուր Հայոց Հայրապետի առջև:
Իմ անվերապահ հավատարմությունը, անխառն սերն ու անսակարկ նվիրումն եմ հայտնում պաշտելի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Նորին Սրբություն Տ. Տ. Գարեգին Բ. մեծագործ և աստվածարյալ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին»,- նշել է նա։




















