top of page

Երևանում բախվել են «Mercedes»-ն ու «Tesla»-ն. կա տուժած

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 1 day ago
  • 1 min read

Երեկ՝ հունվարի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:00-ի սահմաններում Ռոստովյան-Մուրացան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 25-ամյա Կորյուն Մ.-ի վարած «Tesla» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:



Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։



Բախման հետևանքով «Tesla»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել խաչմերուկում տեղադրված երկաթե սյանը։



Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

«Tesla»-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ, իսկ վիրավորը «Mercedes»-ի վարորդն է, ով ազգությամբ հնդիկ է։

 
 
1/3237
bottom of page