«Բարսելոնան» խնդիրներ չունեցավ՝ 3:0
- Armen Sukiasyan

- 12 hours ago
- 1 min read

Իսպանիայի առաջնության 23-րդ տուրում չեմպիոն «Բարսելոնան» տանը մրցեց «Մալյորկայի» հետ եւ հաղթեց 3:0 հաշվով։
Գոլերը խփեցին լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին, Իսպանիայի հավաքականի եզրային հարձակվող Լամին Յամալն ու իսպանացի կիսապաշտպան Մարկ Բերնալը։
«Բարսելոնան» 58 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Մալյորկան» 15-րդն է՝ 24 միավոր։
Իսպանիայի առաջնություն, 23-րդ տուր
«Բարսելոնա» - «Մալյորկա»՝ 3:0 (տեսանյութ)
Ռոբերտ Լեւանդովսկի, 29, Լամին Յամալ, 61, Մարկ Բերնալ, 83




















