top of page

Իրանի իշխանությունները հայտարարել են նավթամբարներին hարվածներից հետո իրավիճակի կայունացման մասին

  • 42 minutes ago
  • 1 min read

Իրանի իշխանությունները կայունացրել են իրավիճակը նավթամբարներին հասցված հարվածներից հետո, հայտարարել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆաթեմե Մոհաջերանին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։

Ավելի վաղ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարել էր, որ Իրանում նավթամբարներին հարվածներ հասցնելը հավասարազոր է քիմիական պատերազմի՝ ընդդեմ Իրանի քաղաքացիների:

«Նավթային ոլորտի մեր գործընկերներին հաջողվել է արագորեն իրավիճակը վերադարձնել կայուն հուն»,- իր հերթին ճեպազրույցի ժամանակ ասել է Մոհաջերանին, որից մի հատված հրապարակել է IRNA գործակալությունը:

Ավելի վաղ Իրանի ազգային նավթավերամշակման և բաշխման ընկերությունը հայտնել էր, որ Թեհրանի և Ալբորզի նավթամբարները մարտի 8-ի գիշերը ենթարկվել են ավիահարվածների: Իրանական Կարմիր մահիկը դրանից հետո բնակչությանը զգուշացրել էր հնարավոր թթվային անձրևների մասին՝ մթնոլորտ թունավոր միացությունների արտանետման պատճառով: 

 
 
bottom of page