ԲԼՈԳԵՐ «222 LAVA»-Ն ՀԵՐԹԱԿԱՆ ՍԿԱՆԴԱԼԻ ՄԵՋ Է ՀԱՅՏՆՎԵԼ
- Armen Sukiasyan

- 20 hours ago
- 1 min read

Իշխանության աջակից բլոգեր «222 lava»-ն հերթական սկանդալի մեջ է հայտնվել: Սոցցանցերի իր էջերով իրավապահներին է դիմել՝ կոչ անելով պատասխանատվության ենթարկել իրեն շանտաժ անող անծանոթ քաղաքացուն:
Այդ անձը սոցցանցում հրապարակավ հայհոյանք ու վիրավորանք է տարածում բլոգերի ընտանիքի, անգամ անչափահաս դստեր հասցեին եւ որպեսզի դադարեցնի, ըստ բլոգերի 50 հազար եվրո է պահանջում:
Բլոգերը ցուցադրել է այդ մարդու դեմքը եւ վրդովված կոչ արել իրավապահներին անհապաղ քայլեր ձեռնարկել, չսպասել, որ ինքը դիմում բողոք ներկայացնի:
Ամիսներ առաջ էլ նույն բլոգերից ՊԵԿ-ն էր մեծ գումարներ պահանջում:




















