top of page

Պահանջել են, որ գամ. հիվանդանոցից եկել եմ. Վեդիի համայնքապետարանի կոմունալ բաժնի աշխատակից

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 9 hours ago
  • 1 min read

Վեդիի քաղաքապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցը հիվանդանոցից հիվանդ վիճակում դուրս է գրվել՝ Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցում պատարագի մասնակցելու համար։

«Վիրահատված եմ, երկար կանգնած չեմ կարողանում մնալ։ Պահանջվել է, որ գանք, եկել եմ, հիվանդանոցից պրյամո եկել եմ էստեղ։ Վափշէ չեմ մասնակցել նման բաների, որ չգայինք չէր լինի»,– ասել է նա։

Հարցին՝ ով է պահանջել, քաղաքացին արագ փոխել է խոսքը. «Դա պահանջ չէր, դա մեր եկեղեցական պարտքն է, չի նշանակում, որ դա ինչ որ մի հարց է... ինձ ոչ ոք չի առաջարկել, ես իմ համար եմ եկել։ Հիվանդանոցից եկել եմ, էլի պիտի հետ գնամ հիվանդանոց»։

Նշենք, որ Վեդիի համայնքապետ Գարիկ Սարգսյանը նույնպես չի հերքել, որ իր աշխատակիցները Մասիսում են այսօր Նիկոլ Փաշինյանի հետ պատարագի մասնակցելու։

 
 
1/3243
bottom of page