top of page

«Յանդեքսի» վարորդը բռնшբարել է 24-ամյա աղջկա․ նա ձերբակալվե՞լ է

  • 5 hours ago
  • 1 min read

Երեկ մամուլում գրվեց, որ մայիսի 2-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, Սևանա լճի ափամերձ տարածքում «Յանդեքս տաքսու» 46-ամյա վարորդն իր «Toyota» մակնիշի ավտոմեքենայի սրահում 24-ամյա աղջկա նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, որից հետո աղջիկը փախել է և վերադարձել իր բնակության հասցե, որտեղ մայիսի 3-ին ժամը 04։30-ի սահմաններում նշված արարքի պատճառով ցանկացել է տանիքից ցած նետվելու միջոցով ինքնասպան լինել։



Երեկ հայտնի դարձավ, որ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ Ա․ Բ․-ին հայտնաբերելու ուղղությամբ։



MediaHub-ի տեղեկություններով՝ ստահակին դեռ չեն գտել։ Մենք դիմել ենք թե՛ ՆԳՆ, թե՛ Քննչական կոմիտե, սպասում ենք գերատեսչությունների պատասխաններին։



Նշենք, որ դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին։

 
 
1/3552
bottom of page