top of page

Արմավիրի մարզում սպանել են հորը և երկու որդուն․ ով է կասկածյալը.

  • 2 hours ago
  • 1 min read

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ Արմավիրի մարզի Նորապատ գյուղում սպանություն է եղել։ Ազգությամբ եզդի տղամարդը սպանել է հորը և երկու որդուն։ Արմավիրի մարզում այս պահին ողջ իրավապահ համակարգն է։

Քիչ հետ մանրամասներ կներկայացնենք։

ՆԳՆ-ին ArmLur.am-ին հայտնեցին․

«Վիճաբանություն՝ Նորապատում․ որսորդական զենքով կրակոցներ արձակած անձը ներկայացել է իրավապահներին

Մայիսի 26-ին՝ ժամը 11։37-ին, շտապօգնությունից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Արմավիրի մարզի Նորապատ գյուղի գերեզմանատանը վնասվածքներով անձինք կան։

Ներկայացնում ենք դեպքի վերաբերյալ այս պահին հայտնի նախնական տեղեկությունները։ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբերը նշված վայրում պարզել են, որ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է եղել մի խումբ անձանց միջև, ինչի ընթացքում նրանցից մեկը դանակով հարվածներ է հասցրել 63-ամյա կնոջը։ Դրանից հետո 63-ամյա կնոջ որդին իր անունով հաշվառված որսորդական զենքով կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով 3 անձ մահացել է։

Դեպքից հետո՝ կրակոցներ արձակած Նորապատի 38-ամյա բնակիչը ներկայացել է Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժին, խոստովանել կատարածը և իրավապահներին հանձնել զենքը։

Դեպքի հանգամանքները պարզվում են»։

Քնար Մանուկյան

 
 
1/3577
bottom of page