top of page

Ընտրությունների հետ կապված պարզ ճշմարտություններ կան, որոնց հնչեցումը նախընտրական փուլում ցանկալի չէ:

  • Jun 3
  • 1 min read

Panorama.am-ը 2026թ. այս ընտրությանը չմասնակցող, այժմյան պատգամավոր, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Տիգրան Աբրահամյանին դիմեց տիրող իրավիճակի անցման մասին՝ խտացված հարցով։



Անահիտ Ոսկանյան .-  Բարի օր, պարոն Աբրահամյան։



Քանի ամիս արդեն, ելնելով նիկոլ փաշինյանի գործելակերպից, դավաճանություններից,անմարդկայնությունից, Հանրապետությանը ճնշումից,... ես ընդդիմադիր քաղաքականններին, իրավագետներին, առաջվա պաշտոնակիրներին կամ այսօրվա պատգամավորներին դիմում էի հրապարակումներով՝ նիկոլ փաշինյանի դեմ հարյուրավոր, հազարավոր հայցադիմումներով նրան տանել դեպի կալանավորում, պաշտոնազրկություն, մեղքերին՝  իրավական փաստարկում։



Այս ընտրությունների արդյունքը բազմիցս հայտարարել եմ որպես ԿԸՀ կողմից հնարած թվերի ներկայացում՝ ԿԸՀ-ն, որ նիկոլ փաշինյանին ծառայող մարմին է, նրան է հաղթող որպես հայտնելու։



Զարմանալի է, որ ընդդիմությունը, որ ամեն օր մի քանի անգամ ասում է՝ գնացեք ընտրությունների, որ փաշինյանը չհաղթի, մարդազերծին ինչպես է իրական հաղթելու հնարավորության մեջ նայում։



Ինչպես կարող են հավաքած թվերը պարտության մատնել նիկոլ Փաշինյանին, եթե դրանք այս ԿԸՀ-ն է ի վերջո ընդունելու ու հայտարարելու։



Ինչպես ոչ մի դատավորի չհավատելով և փաշինյանի դատի չտալով կարելի է հույս դնել ինչ-որ կըհ-ի վրա։



Ձեր կուսակցությունը հրաժարվեց մասնակցել ընտրությանը։ Ենթադրենք (կամ դիտենք կըհ վարքագիծը) ամենաշատ թվերը փաշինյանինն են լինում. Դատելով հանրային քննարկումներից՝ ձեզ կամ կմեղադրեն Ռոբերտ Քոչարյանին չսատարելու, կամ փաշինյանին սատարելու մեջ։



Ինչ կասեք այսպիսի «զարգացումների» մասին, և՝ ինչու չդիմեցիք դատարաններ հարյուրավոր հայցերով փաշինյանի դեմ։



Ես հասկանում եմ, որ Դուք բանակի ու զենքերի խնդիրներով եք առավել հետաքրքրված, բայց ես այլ պատգամավորի հարց չէի էլ տա։



Տիգրան Աբրահամյան.-Ընտրությունների հետ կապված պարզ ճշմարտություններ կան, որոնց հնչեցումը նախընտրական փուլում ցանկալի չէ:

Այնուամենայնիվ պետք է արձանագրել, որ գործող իշխանությանը միայն ընտրությամբ` դասական կանոններով, հաղթել շատ դժվար կլինի, եթե ընդդիմությունը պատրաստ չլինի դա պահել նաև փողոցում:

Ինչ վերաբերվում է դատական հայցերին, ապա տարբեր նախաձեռնություններ, տարբեր հիմքերով գլխ դատախազություն են դիմել, որոնք այդպես էլ մնացել են ռեժիմի դարակներում:

 
 
1/3624
bottom of page