Ձերբակալվել է Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը
- Jun 5
- 1 min read

NEWS.am–ի տեղեկություններով, ձերբակալվել է Երևանի նախկին քաղաքապետ, ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը։
Այս առնչությամբ NEWS.am–ին Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնեցին. «Ի պատասխան հաստատում ենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գ.Բ.-ն: Վերջինս մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման մեջ: Գ.Բ-ին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան»։




















